28/09/2013 11:40
Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին
Րոպեներ առաջ Երևանի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 հասցեում բացվեց Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին:
Բացմանը մասնակցում են բարոնուհի Քերոլայն Քոքսը, Գուրեն Մարգարյանի հարազատները, ինչպես նաև՝ այլ պաշտոնատար հյուրեր ու դեսպաններ:
Կիսանդրին բացեցին զինվորի մայրն ու բարոնուհին:
Նշենք, որ կիսանդրու բացման համար գումար է հայթայթել «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը: