28/09/2013 09:38
Նախկին պաշտոնյայի կինն ինքնասպանություն է գործել
Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդը» տեղեկացել է, որ ինքնասպան է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը:
Թերթի տեղեկություններով, Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդին» չի հաջողվել պարզել: