30/09/2013 18:19
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ: