30/09/2013 16:03
Գևորգ Կոստանյան. Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է
«Իմ պաշտոնավարման ընթացքում ինձ համար առաջնահերթ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը»,- Ազգային ժողովում, ներկայացնելով իր ծրագիրը, այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Թեկնածուն նշեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ իր համար պարզել է, որ իր որդեգրած աշխատանքային սկզբունքները հարազատ և ընդունելի են նաև խմբակցությունների համար:
Նա ներկայացրեց այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել արդարադատության ոլորտում, նաև՝ աjն ծրագրերը, որոնք պատրաստվում է ինքն անել պաշտոնավարման ընթացքում:
«Ոչ պորֆեսիոնալ դատախազը չարիք է, և նրա պատճառով կարող են խեղվել բազմաթիվ ճակատագրեր: Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, և դա լինելու է իմ ուշադրության կենտրոնում»,- ներկայացնելով դատախազի մասին իր պատկերացումները՝ ասաց գլխավոր դատախազի թեկնածուն:
Դատախազը, Գ. Կոստանյանի խոսքով, կարող է զբաղվել քաղաքականությամբ, սակայն դա կարող է անել իր լիազորությունները վայր դնելուց հետո միայն:
«Իմ կարևորագույն նպատակներից է, որ օրենքի առաջ լինելու են բոլորը հավասար, և ցանկացած հացնագործ պետք է պատժվի և պատասխանատվություն կրի»,- ասաց Գ. Կոստանյանը: