30/09/2013 14:59
Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում է. Կխոսեմ նիստից հետո
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով:
Նշենք, որ այսօր խորհրդարանում նախատեսված է քննարկել ՀՀ Նախագահի կողմից գլխավոր դատախազի պոշտոնում Գ. Կոստանյանի թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ նա առավոտյան խորհրդարանում հանդիպում էր ունեցել խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ:
Գ. Կոստանյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ի հետ հանդիպումը, իսկ ինչ վերաբերում է լրագրողների այլ հարցերին, ապա դատախազի թեկնածուն պարզապես չցանկացավ պատասխանել և մեկնաբանել՝ ասելով միայն. «Կխոսեմ նիստից հետո միայն»:
Նախորդող հրապարակումներ՝ Ա. Ռուստամյան. ՀՅԴ-ն Կոստանյանի անձի հետ կապված խնդիր չունի
ԲՀԿ-ն երկուշաբթի կորոշի, թե ինչպես կքվեարկի Կոստանյանի թեկնածությանը
Լ. Զուրաբյան. Գ. Կոստանյանը բոլոր առումներով ավելի ընդունելի է մեզ համար
ՕԵԿ. Կոստանյանը լուրջ արժանիքներ ունի, թեկնածությունն արդարացված է