30/09/2013 18:47
ԱՄՆ-ում պայթուցիկ պատրաստած գեղեցկուհին զրկվել է տիտղոսից
ԱՄՆ Յութա նահանգի Ռիվերթոն քաղաքի գեղեցկության մրցույթի հաղթող Քենդրու Մաքքենզի Ջիլլին պայթուցիկ սարք պատրաստելու համար ստիպված կլինի 200 ժամ ուղղիչ աշխատանք կատարել ու 500 դոլար տուգանք վճարել:
Որոշումը կայացրել է Սոյտ-Լեյք-Սիթիի դատարանը: Նույն վճիռն է կայացվել նաև 18-ամյա գեղեցկուհու երեք ընկերերի վերաբերյալ: Նրանք մեղադրվում են հեղուկ պայթուցիկ պատրաստելու մեջ:
Ստացված զանգվածը երիտասարդները լցրել են պլաստիկե շշերի մեջ և պայթեցրել: Նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն հայտարարել են, որ իրենց արարքը «անվնաս չարաճճիություն է»: Դատավճռի հրապարակումից հետո Քենդրեին զրկել են գեղեցկուհու տիտղոսից: