30/09/2013 13:37
Է. Շարմազանով. Հասարակությունը կողջունի համաներման որոշումը
«Հանրապետության նախագահը առաջին անգամ չէ, որ իր պաշտոնավարության ժամանակ նման քայլի է գնում: Սա հումանիստական դրսևորման մի ձև է, ինչն անշուշտ կողջունվի նաև հասարակության կողմից»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համաներման պրոցեսին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:
Հարցին, թե ո՞ւմ վրա է տարածվելու համաներումը, Է. Շարմազանովը նշեց, որ այս պահին դեռ ծանոթ չէ առաջարկությանը՝ ավելացնելով, որ այս մասին մանրամասներ կլինի ավելի ուշ, երբ խորհրդարանում այս թեմայով քննարկումներ կլինեն: