01/10/2013 14:23
ԱԺ նախագահ. Կոստանյանը տրամադրված է ազնիվ, արդար աշխատելուն
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կեոստանյանի օգտին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նախկին դատախազի գործունեությանը, ինչպես նաև՝ կարծիք հայտնեց դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին:
Նա նշեց, որ նախկին դատախազն աշխատել է պրոֆեսիոնալ, նորմալ. «Իհարկե դեմ չեմ, որ եղել են թերություններ, սակայն աշխատանքը նորալ էր»:
Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրած Գևորգ Կոստանյանին, ապա Հ. Աբրահամյանը նշեց, որ պրոֆեսիոնալ է, ունի բարձր գիտելիքներ, ինչի ապացույցն են աշխատած տարիները:
«Լսել եմ նրա ելույթը, հասկացել եմ, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատելուն, և փորձելու է իր պաշտոնն օգտագործել արդարադատության, իրապահապ մարմիններում»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե համաձա՞յն է, որ երկրում համակարգն է այդպիսին, անձի խնդիր չէ, որ բարեփոխումներ լինեն, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ցավոք, մեր երկրում անձերից շատ բան է կախված»:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ-ում մեկնարկում է Կոստանյանի ընտրությունը