01/10/2013 13:45
Փաշինյանն ընդունեց Կոստանյանի հետ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը
Քիչ առաջ իր ամփոփիչ ելույթի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը նախ շնորհակալություն հայտնեց երկար քննարկման համար, ապա պատասխանեց բոլոր այն քննադատություններին, որոնք հնչեցին իր հասցեին հիմնականում ընդդիմադիր թեկնածուների կողմից:
Նա հիմնականում արձագանքեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին: Կոստանյանը ոչ բառացի, սակայն բանավեճի հրավիրեց պատգամավորին: Ինչին ի պատասխան Փաշինյանը նկատեց, որ թեև Կոստանյանի հրավերն անուղղակի էր, սակայն ինքն ընդունում է այն:
Նախորդող հրապարակումներ՝ ԱԺ-ում մեկնարկում է Կոստանյանի ընտրությունը
Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Հովսեփյանի` դիպլոմով տեսակը. Փաշինյան