01/10/2013 14:06
Վարդան Այվազյան. Եվրոպական շուկան որևէ մեկը չի փակում մեր առջև
Չի կարելի հակադրել Եվրամիությունը Եվրասիական միությանը: Ես համամիտ չեմ, երբ ասվում է` եթե մեկն ընդունելի է, ապա մյուսն ընդունելի չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը.
«Ես ոչ եվրոպամետ եմ, ոչ էլ` ռուսամետ, ես հայամետ եմ ու ինձ համար առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահն է»,- ասաց Վարդան Այվազյանն ու ավելացրեց.
«Մաքսային միությանն անդամակցելով եվրոպական շուկան որևէ մեկը չի փակում մեր առջև: Այնպես որ, մեզ որևէ մեկը չի խանգարում արտադրել եվրոպական չափանիշներով արտադրանք և դա վաճառել Եվրոպայում»:
Վարդան Այվազյանը նշեց նաև, որ Մաքսային միությանն անդամակցելով Հայստանը որևէ խնդիր չի ունենա նաև Վրաստանի հետ.
«Վրաստանի հետ համագործակցության հարցում իրավիճակը չի փոխվի, քանի որ այդ երկրի հետ մենք ունենք ապրանքային պայմանագրեր»,- ասաց Վարդան Այվազյանը: