01/10/2013 09:24
Վիճծառայությունն անգամ տարրական ապրանքներն է գնում պետբյուջեի հաշվին
Ստեփան Մնացականյանի ղեկավարած Ազգային վիճակագրական ծառայությունն ամենատարրական ապրանքները ևս գնում է ՀՀ պետբյուջեի հաշվին:
«Օրինակ` վերջերս ԱՎԾ-ն մոտ 110 հազար դրամի կենցաղային նյութեր է գնել` անձեռոցիկ, էլեկտրաշիկացման լամպ, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ, մեկուսիչ ժապավեն և այլն: Բացի այդ ԱՎԾ-ն ՀՀ պետբյուջեի հաշվին գնել է 2 լիտր էթիլ սպիրտ, 4.5 կգ լվացքի փոշի և այսպես շարունակ: Փաստորեն, ԱՎԾ-ում զբաղված են ոչ միայն թվեր նկարելով, այլև լվացք անելով»,-գրել է «Ժողովուրդը»: