01/10/2013 09:50
Ինչի՞ շուրջ են զրուցել Հովիկ Աբրահամյանն ու Արամ Մանուկյանը
Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, նստել նրա կողքին ու մի քանի րոպե ինչ-որ հարց է քննարկել:
«Ժողովուրդի» հետ զրույցում Արամ Մանուկյանը նշել է, որ իրենք խոսել են մոտ 10 տարի շարունակ ԱԺ օրակարգում ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան խորհրդարանում վերջնականապես քննարկման դնելու վերաբերյալ:
Աբրահամյանը Մանուկյանին տեղեկացրել է, որ կառավարությունը խնդրել է 15 օրով հետաձգել այս հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների կարիք կա. այդ կոնվենցիայի ընդունման դեպքում` պետական բյուջեից հսկայական փոխհատուցումների անհրաժեշտություն է առաջանում, իսկ դա հանգեցնում է լրացուցիչ ծախսերի: