02/10/2013 09:10
Համաներման որոշումը Ազգային ժողովը կընդունի այսօր
Համաներման առաջարկի քննարկումը հասել է հարցուպատասխանի փուլին և կշարունակվի այսօր: Ամենայն հավանականությամբ, արդեն այսօր պատգամավորները քվեարկությամբ կընդունեն որոշումը. գրել է «Հայկական ժամանակը»
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 90 հոդվածի 7-րդ կետի, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
Քանի որ այլ ժամկետ սահմանված չէ, նշանակում է, 24 ժամվա ընթացքում որոշման հրապարակումից անմիջապես հետո այն արդեն ուժի մեջ է մտնում: Այսինքն, բոլոր ազատազրկվածներին, ում վրա տարածվում է համաներումը. պետք է անմիջապես սկսեն ազատ արձակել: Ազատ արձակման պրոցեսը կշարունակվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: