02/10/2013 17:58
Քարդաշյանը երկրպագուներին ստիպել է արտասվել. Լուսանկար
Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին ստիպել է արտասվել: Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է ընտանեկան հին լուսանկար ու խոստովանել, որ կարոտում է հորը:
«Ես միշտ կկարոտեմ քեզ: Չեմ կարող հավատալ, որ արդեն 10 տարի դու չկաս... Չկա մեկ օր, որ ես քեզ չհիշեմ ու չափսոսամ, որ կողքիս չես: Քո հեռանալուց հետո այնքան գեղեցիկ ու զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել, շատ եմ ցանկանում, որ այստեղ լինես ու կիսես մեր ուրախությունը: Ամեն ինչ կտայի, որ դու վերադառնայիր... Ես գիտեմ, որ դու նայում ես երկնքից, պաշտպանում ես մեզ և առաջնորդում»,-գրել է Քիմը:
Նշենք, որ Քիմի հայրը հաջողակ փաստաբան և գործարար Ռոբերտ Քարդաշյանն է, ով մահացել է 2003 թ. սեպտեմբերի 30-ին:
1978-1990 թթ. ամուսնացած է եղել Քրիս Ջենների հետ, նրանք ունեցել են չորս երեխա՝ Քորթնին, Քիմը, Քլոեն և Ռոբերտը: