02/10/2013 11:47
Գեղանիստ գյուղում 16-ամյա թոռը շաքարամանով հարվածել է 79-ամյա պապին
Նախօրեին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում 16-ամյա թոռը շաքարամանով հարվածել է 79-ամյա պապին, ով ստացել է գլխի վնասվածք: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակից Կարապետ Եղոյանը:
Նրա խոսքով` ինքը առավոտյան եղել է աշխատավայրում, երբ եկել է իրենց 79-ամյա համագյուղացին` գլխի վնասվածքով:
«Նա ասաց, որ առավոտյան, տեսնելով, որ սերկևիլը հավաքել են, բարձրաձայն հայհոյել է հավաքողին, թոռն էլ իրեն է դա վերագրել և շաքարամանով հարվածել է պապին: Նրանք իրար հետ հաշտ չեն ապրում: Պապը եկավ գլխի վնասվածքով, մեր մոտ արյունը կտրվեց, զանգեցինք ոստիկանություն: Նրանք այնտեղ հաշտություն են կնքել ու մի ժամից վերադարձել տուն»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ պապին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն: