02/10/2013 18:13
Գազի գնի բարձրացման պայմանագիր չի՞ ստորագրվել
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերթական անգամ հետաքրքրվեց, թե «ՀայՌուսգազարդի» ու ռուսական կողմի միջև ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիրը:
«Ես խնդրել էի, որ ինձ տրամադրեք այդ փաստաթուղթը, երե դրանում, իհարկե, չկա պետական գաղտնիք»,- դիմելով վարչապետին՝ ասաց Ա. Մանուկյանը։
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ և ներկայում մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ:
«Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն։ Այն պահին, երբ դրանք կստորագրվեն, դա կլինի հրապարակային, ավելին, այդ պայմանգրերը կբերվեն Ազգային ժողով, որովհետև մենք Ձեզ հետ միասին պետք է մանրակրկիտ քննարկենք այդ պայամանագրում ներառված բոլոր դրույթները»,- մանրամասնեց վարչապետը: