02/10/2013 17:19
Վ. Գաբրիելյան. Աշխատավարձերի բարձրացման հարցն ուշադրության կենտրոնում է
Աշխատավարձերի բարձրացման բարեփոխումների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ՀՀ Նախագահի հայտարարությունը չեն համապատասխանում կառավարության որոշումներին, հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ 2014-ի բյուջեի փաթեթի հետ մեկտեղ ԱԺ է ուղարկվել նաև աշխատավարձերի մասին փաթեթը. «Աշխատավարձերի բարձարցումը փուլային է. Հունվարի մեկին կբարձրանան ուժային կառույցների աշխատավարձերը, իսկ հիմնական աշխատավարձերը կբարձրանան 2014-ի հունիսի մեկից, ինչի մասին խոսել է նաև ՀՀ Նախագահը»:
Վ. Գաբրիելյանը հավաստիացրեց, որ ԿԳՆ-ում Նախագահի կողմից հնչեցված թվերը և կառավարության որոշումները համապատասխանեցված են, «աշխատավարձերը կբարձրանան և դա կհամապատասխանի ՀՀ Նախագահի հնչեցրած թվերին»:
Նախորդող հրապարակում՝ Նախագահը հանդիպում է ունեցել ԿԳՆ ղեկավար անձնակազմի հետ