03/10/2013 12:24
Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց 102 կողմ ձայնով
Քիչ առաջ Ազգային ժողովը 102 կողմ ձայնով ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը:
Նշենք, որ առաջարկությանը դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Համաներման առաջարկությունն ուժի մեջ կմտնի հենց այսօրվանից: Ինչպես հայտնի է, անմիջապես ազատ կարձակվի մոտ 500 մարդ:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ-ում քննարկվում է համաներման հարցը. Անմիջապես ազատ կարձակվի մոտ 500 մարդ