03/10/2013 12:04
ՀԱՊԿ ծրագրի շրջանակներում Հայաստանում կբացվի «Կամազ-Հայաստան» կենտրոնը
Այսօր Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:
Նիստին ներկա են ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից:
Նիստի բացման խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց ՀԱՊԿ շրջանակներում արդեն իսկ գրանցված գրանցված նախկին հաջողությունների մասին ու ընդգծեց, որ այսուհետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը դառնալու է ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկներում:
Հենց այս գերակայությունը հաշվի առնելով, Նիկոլայ Բորդյուժայի խոքով` արդեն վաղը Հայաստանում կկայանա «Կամազ-Հայաստան» սերվիս-կենտրոնի բացումը, որը ՀՀ ՊՆ և ուժային կառույցներին կապահովի անհրաժեշտ տեխնիկայով, ինչպես նաև` կզբաղվի այդ տեխնիկայի վերանորոգմամբ: