03/10/2013 20:11
Բժիշկները բացահայտել են «կոտրված սիրտ» հիվանդույթունը
Ժողովրդի մեջ հայտնի է «կոտրված սիրտ» արտահայտությունը. պարզվում է` դա նաև հիվանդություն է: Վերջերս գիտնականները պարզել են, որ այն գոյություն ունի և կապված է սրտամիկանների հետ: Սթրեսի պատճառով տեղի է ունենում զարկերակների ճնշում, որոնցով փոխանցվում է արյունը, և մարդը սրտի շրջանում ցավեր է ունենում:
Թեպետ շատերը կարծում են, որ «կոտրված սիրտ» հիվանդությունը կարող է անցնել ինքն իրեն, ժամանակի ընթացքում, սակայն բրիտանացի մասնագետները պնդում են, որ լուրջ հուզումները կարող են վաղ տարիքում սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել, անգամ ինֆարկտի պատճառ դառնալ:
Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք, որոնց ամուսինները մահացել են, ավելի կարճ են ապրում, քան նրանք, ովքեր սիրելիի մահ չեն ունեցել: Իսկ երեխաների կորստի դեպքում ծնողները ավելի կարճ են ապրում, քան այն մայրերն ու հայրերը, որոնց երեխաները ողջ են:
Գիտնականները պնդում են, որ այսպիսի լուրջ ապրումները մեծացնում են դժբախտ պատահարների հավանականությունը, այս ամենի պատճառն այն է, որ թուլանում է օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան ու մարդը չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել: Հետազոտողները կարծում են, որ «կոտրված սրտի» սինդրոմը պետք է բուժզննման համար պատճառ դառնա: Սիրո մեջ հիասթափություն կամ մտերիմի կորուստ ունեցող մարդը պետք էբժշկի դիմի հենց առաջին տարվա ընթացքում, այլապես առողջական լուրջ խնդիրներ կունենա:
Ինչ վերաբերում սիրում, ապա հոգեբանները պնդում են, որ հին սերը մոռանալու ամենալավ տարբերակը նոր սեր փնտրելն է: Կարևոր է պատրաստ լինել նոր ծանոթությունների ու հարաբերությունների: Եթե ցավը մեղմացել է, արժե սիրում ընդառաջ գնալ: