03/10/2013 09:45
Նախարարը վատառողջ չէ, բայց քեֆերի գնում է
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է «բռնացնել» իր աշխատավայրում։ Ասում են նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, և հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները: Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։
Փոխարենը «Չորրորդ իշխանության» աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարը խորը դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանն հայտնի է իր արևմտյան կողմնորոշումներով, և նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։ Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ»: