03/10/2013 16:11
Դավիթ Սարգսյան. Հայաստանը դուրս է եկել աղքատ երկրների շարքից
«Եվրոպարտատոմսերի թողարկման նպատակը ոչ թե ՀՀ ներքին շուկայում խնայողությունների միբիլիզացումն է, այլ միջազգային շուկայում ֆինանսական ռեսուրսների ուղղորդումն է Հայաստան»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ֆիանանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նախարարը նաև հիշեցրեց՝ առաջին անգամ է, որ Հայաստանից դուրս պարտատոմսեր են թողարկվում: Բացի այդ, եվրոպարտատոմսերի թողարկման շարժառիթներից, Դ. Սարգսյանը նշեց այն հանագմանքը, որ միջազգային կառուցյները Հայաստանը այլևս դիտակում են, ոչ թե աղքատ, այլ միջին եկամուտներ ունեցող երկիր, ըստ այդմ էլ արտոնյալ ֆինանսավորումը նվազել է և չի բացառվում, որ առաջիկա տարիներին այլևս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում, օրինակ 0.75 տոկոսով վարկեր չստանանք: Այդ իսկ պատճառով Հայաստանը որոշել է դուրս գալ միջազգային շուկա:
Հաջորդ շարժառիթն այն է, որ պետությունը պարտավոր է ապահովել ՀՀ մասնավոր կազմակերպություններին համապատասխան ուղենիշ միջազգային ֆինանսական շուկաներում, որպեսզի մասնավորը կարողանա այդ շուկաներում ներգրավել ֆինանսական ռեսուրսներ` ներդումներ ապահովելու համար:
Դ. Սարգսյանի խոսքով՝ եվրոպարտատոմսերի թողարկումը նաև երկրի ֆինանսավորման դիվերսիֆիկացում է ենթադրում, քանի որ մինչ այդ կախված լինելով միջազգային ֆինանսական կառույցներից, այս քայլով դիվերսիֆիկացվում են երկրի ֆինանսավորման աղբյուրները և մասնավորից հնարավոր է լինում ռեսուրսներ ներգրավվել:
«Երկարաժմկետում այս ճանապարհը պետք է անցնեինք, նպատակահարմար է այսօր այդ ճանապարհը սկսել, այսօր է լավագույն ժամանակը ֆինանսական շուկաներում հանդես գալու»,- համոզմունք հայտնեց Դավիթ Սարգսյանը: