03/10/2013 09:30
«Նունե Եսայանի համերգը, հնարավոր է, հիվանդներ է բժշկել»
«Հրապարակը» անդրադարձել է Հայաստանի անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգին և այս թեմայի շուրջ զրուցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
- Անկախության տոնին Նունե Եսայանի մենահամերգի համար պետական բյուջեից 54 մլն դրամ է ծախսվել: Ողջամի՞տ է նման ծախսեր անելը:
- Ես կարծում եմ, որ կան արժեքներ, որոնց վրա արժե լուրջ ծախսեր անել:… Ես չեմ կարծում, որ այդ գումարները ողջամտության սահմաններից դուրս են, ես վստահ եմ, որ եղել են ողջամիտ սահմաններում:
- Իսկ ե՞րբ է մարդը դառնալու Հայաստանում ամենակարևոր արժեքը, որպեսզի Ձեր նշած տեսարանները հնարավորինս քիչ սոված ու հիվանդ մարդիկ նայեին:
- Հիվանդ մանուկը դրանից կստանա շատ դրական էմոցիաներ, և կնպաստեն նրա առողջությանը:
- Ուզում եք ասել` կբուժվե՞ն հիվանդները նման միջոցառումներ նայելով:
- Ինչու չէ, Դուք չգիտե՞ք որ երաժշտությունը նաև բուժում է, դուք չգիտե՞ք, որ դրական էմոցիան ինքը բուժում է: Մենք այսօր հոգու սով էլ ունենք, և դա լրացնելու համար, կարծում եմ, ոչինչ պետք չէ խնայել»: