03/10/2013 10:00
Նախարարը սովորական չինովնիկի պես ստել է
ԱԺ-ում երեկ շատ կարևոր իրադարձություն էր: Նիստերի դահլիճն իր ներկայությամբ պատվել էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: … Վատ բան ստացվեց, լեգենդն իրեն պահեց հայկական դասական չինովնիկի պես, ստեց` առանց աչք թարթելու: Պնդեց, թե ընդամենը երկու անգամ է բացակայել խորհրդարանից, սակայն, հարցուպատասխանի ժամանակ, երբ Տաճատ Վարդանյանը նրան հարց է ուղղել, թե 100 միլիոն տրամադրվել էր այդ ոլորտին` գույք գնելու համար, գնեցի՞ք, Յ. Վարդանյանը դիսկոմֆորտ զգալով մինչ պատասխանելը նախ հայտարարել էր, որ առաջին անգամ է ներկայանում նիստերի դահլիճ:
«Հրապարակի» հարցին, թե ասում են, որ ԲՀԿ-ականների հարցերից խուսափելու համար չեք գալիս խորհրդարան, Յ. Վարդանյանը պատասխանել է. «Ես որևէ բանից չեմ խուսափում, ասեմ Ձեզ»: Հարցին, թե ինպե՞ս է ստացվում, որ չեք հարմարեցնում գալ խորհրդարան, Յ. Վարդանյանը ասել է. «Այ մարդ, պատճառ չի եղել էդ երկու անգամը, որ չեմ եկել, դրա մասի՞ն եք ասում»:
Հարցին, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, Յ. Վարդանյանը պատասխանել է. «Նորմալ հարաբերությունների մեջ ենք»: Հարցին, թե Ձեր ինչի՞ն էր պետք նախարարի պաշտոնը, Յ. Վարդանյանը պատասխանել է. «Այ, ամենաճիշտ հարցդ էդ էր` իմ ինչի՞ն էր պետք»: