03/10/2013 17:45
Ուկրաինայում այս օրերին «արգելվում է» ամուսնանալ
Համակարգի ձախողման պատճառով արդեն երկու օր է, ինչ Ուկրաինայում չեն կարողանում արձանագրել ամուսնությունները, ամուսնալուծությունները, ծնունդներն ու մահերը:
Դադարեցվել են նաև բանկային ու անշարժ գույքի հետ կապված գործարքներ:
Պատճառը Պետական ռեգիստրի միասնական համակարգի խափանումն է: Այս մասին հաղորդում է epochtimes.com.ua կայքը:
Խնդիրը, դեռևս հոկտեմբերի մեկին արձանագրվել է Արդարադատության կայքում: «Նախկինում նման խնդիրներ չեն եղել: Տվյալների բազան կարող էր չգործել մեկ-երկու ժամ, այն էլ ոչ աշխատանքային ժամերին, ինչը բնավ չէր ազդում աշխատանքի վրա»,-ասել է կայքի աղբյուրը:
Թե ինչ է պատահել Արդարադատության նախարարության Տեղեկատվական կենտրոնի հետ և թե որքան կշարունակվի այսպես, հայտնի չէ:
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի խափանումը կապված է ղեկավարության փոփոխության հետ և վկայում է այն մասին, որ դատախազությունը բռնագրավել է որոշ փաստաթղթեր: