04/10/2013 09:10
«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահն ազատվել է պաշտոնից
Օրերս՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արա Կիրակոսյանը: Թե որն է դրա պատճառը, երեկ պարզել չի հաջողվել՝ Արա Կիրակոսյանը գտնվում է հանրապետությունից դուրս:
«Հայկական ժամանակ» նշում է, որ սա, հավանաբար, կապված է «Հայբիզնեսբանկում» տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք արձանագրվում են վերջին շրջանում:
Հիշեցնենք, որ այս բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը մի քանի հոգու կողմից հարձակման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակում, սակայն ՀՀ ոստիկանությունը այդ դեպքը համառորեն չհետաքննեց: