04/10/2013 09:39
Նախագահի աշխատավարձը կդառնա 900 հազար, պատգամավորներինը՝ 600 հազար
ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում է 2014 թ. հուլիսի 1-ից: Այսպես է գրված նաև եկող տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն խորհրդարանում է: Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում է 2014-ի հունվարի 1-ից:
Հարցին՝ ինչո՞ւ էիք խաբում ժողովրդին, նա պատասխանել է. «Սա խաբել չէ: Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է: Եթե մենք ուզենայինք խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհներ կգտնեինք: Բայց դառը ճշմարտությունն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն է»:
Նշենք, որ հուլիսի 1-ից Նախագահի աշխատավարձը 400 հազարից կդառնա 900 հազար դրամ: Նախարարների աշխատավարձը դառնալու է 600 հազար դրամ, պատգամավորներինը՝ ևս: