04/10/2013 09:31
Ում վրա է տարածվում համաներումը
Հայաստանի ԱԺ-ն երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Որոշման օգտին քվեարկել են 102 պատգամավոր, 4 պատգամավոր չի մասնակցել: Համաներման գործընթացը տևելու է մինչև դեկտեմբերի 25-ը:
Համաներումը, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, ազդելու է ոչ միայն Մարգար Օհանյանի և Հովհաննես Թամանյանի, այլև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանի վրա: