04/10/2013 17:32
Սերժ Սարգսյան. Կառավարությունը կաջակցի «Ռոստելեկոմի» հետագա ծրագրերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմի» պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ «Ռոստելեկոմի» նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմի» ընթացիկ գործունեության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ «Ռոստելեկոմի» հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը և պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն: