04/10/2013 13:22
Վարչապետ. ՏՏ ոլորտում աճի տեմպերը կազմում են 15-20 տոկոս
Այսօր Երևանում մեկնարկեց «ԱրմԹեք» համաժողովը, որն անցկացվում է «ԴիջիԹեք էքսպո 2013-ին» զուգահեռ: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց որ Սիլիկոնյան հովտում վերջին հանդիպումը հնարավորություն է տվել արձանագրել ոլորտի հանջողություններ, բացահայտել իրացված հնարավորությունները, նաև նախանշել առաջ գնալու քայլերը:
Տ. Սարգսյանի խոսքով, մասնավոր հատվածը կառավարության առջև խնդիր է դրել կրթական համակարգը պահել ուշադրության կենտրոնում, շարունակաբար բարելավվել կրթական համակարգը, ՏՏ ոլորտն ապահովել բարձրորակ մասնագետներով:
ՏՏ ոլորտում աճի տեմպերը կազմում են 15-20 տոկոս, ոլորտում աշխատում է յոթ հազար մասնագետ՝ շուրջ 300 ձեռնարկություններում. «Մեր թիրախը միջնաժամկետում լինելու է երկու հազար մասնագետ տարեկան»:
Բացի այդ, վարչապետի փոխանցմամբ, խնդիր է դրվում նաև բարձրացնել մասնագետների որակը, այս առումով ոլորտը համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կառույցների հետ. Վերջինններս ակտիվորեն ներգրավված են կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է գտնի ՏՏ ոլորոտւմ իր չափանիշը և ժամանակն է հասկանալ, թե ինչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որ համաշխարհային համադրումների մեջ Հայաստանըց ցույց տա իր առավելությունները: