04/10/2013 14:51
«Հայաստանը միկրոսխեմաների մշակման ոլորտում հինգ տոկոս է ապահովում»
«Այս պահի դրությամբ մենք միկրոսխեմաների մշակման և դիզայնի ոլորոտում համաշխարհային արտադրության հինգը տոկոսն ենք ապահովում»: Այսօր «ԱրմԹեք» համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ այս ցուցանիշը Հայաստանի Հանրապետության համար չափազանց մեծ տեսակարար կշիռ է:
Ըստ վարչապետի, դիզայնի մասնագիտացման ոլորտում ևս Հայաստանն ունի հարաբերական առավելություն և աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք դիզայնի բանգավառում մասնագիտացված են, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը, ուղարկում են իրենց մասնագետներին Հայաստան վերապատրաստվելու: