04/10/2013 09:45
Պատգամավորները որոշել են Փոստանջյանի պահվածքի համար «ծնող կանչել»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ է ներկայացրել.
«Ավելի լավ է՝ Ջարուհուն ծնող կանչեք»: Մանուկյանի կատակը դուր է եկել ԱԺ պատգամավորներին: Ինչպես փոխանցում են «ժողովուրդի» աղբյուրները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենևին էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ: Մինչ այդ, «ժողովուրդի» տեղեկություններով, ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին: