05/10/2013 11:40
Մադոննան խոսոտվանել է, որ բռնաբարության զոհ է դարձել
Երգչուհի Մադոննան խոսոտվանել է, որ իր կարիերայի սկզբում ենթարկվել է սեռական բռնության: Այս մասին հայտնում է BBC-ին: Harper's Bazaar ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է, որ դա եղել է Նյու Յորքում:
«Նյու Յորքը ինձ չի ընդունել գրկաբաց: Տեղափոխվելուց հետո առաջին տարվա ընթացքում իմ վրա զենք են ուղղել: Ինձ բռնաբարել են տան կտուրի վրա` դանակի սպառնալիքով: Իմ տուն երեք անգամ գող է մտել: Զարմանում եմ` ինչո՞ւ, որովհետև հենց առաջին տարին իմ տնից տարան ռադիոընդունիչը: Դրանից հետո իմ տանը արժեքավոր որևէ բան չէր մնացել»,- պատմել է նա:
Բռնաբարության մասին առաջին անգամ նա խոսել է 1995 թ., սակայն մանրամասներ չի հայտնել: