05/10/2013 15:02
Սթինգին «նավ» են նվիրել. Լուսանկարներ
Հայտնի երգիչ Սթինգը Նյու Յորքում տոնել է ծննդյան 62-ամյակը: Բրիտանացի երգիչը ծնունդը նշել է պատմական թաղամասերից մեկի ռեստորաներից մեկում:
Ծննդյան երեկոյի ամենահիշարժան պահերից մեկը եղել է տորթի հանձնման պահը: Այն պատրաստել է ամերիկացի հայտնի հրուշակագործ Շոն Հերգատտը: Ծննդյան տորքը զարդարված է եղել շոկոլադե նավով, գանձերի քարտեզով, և գրված է եղել «Ծնունդդ շնորհավոր, Սթինգ»:
Տորթի տեսքի ընտրությունը պատահական չի եղել: Վերջերս Սթինգը թողարկել է իր նոր՝ «Վերջին նավ» ալբոմը:
Ծննդյան երեկոյին ներկա են եղել երգչի կինը՝ Թրուդի Սթայլերը և հայտնի աստղեր: