05/10/2013 09:53
Մարգար Օհանյանի հարազատներն ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ազատ է արձակվելու: «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նրա հարազատներին արդեն տեղեկացրել են, որ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կիրառված համաներման արդյունքում ազատ կարձակվի նաև Օհանյանը:
Նրա եղբայրը` ոստիկանության Մեծամորի վարչության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ իրենք ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը. «Չգիտեմ որևէ կոնկրետ բան չգիտեմ, ասացին` էսօր կլինի, բայց հետո ասացին երկուշաբթի, երեքշաբթի, չգիտեմ` որն է ճիշտը: Բերդի պետն է որոշում, ամեն օր էլ կարող են թողնել, բայց դեռ ոչ մի բան չգիտենք` ոնց է լինելու»:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափով յուրացում) հատկանիշներով, ինչի արդյունքում նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա արդեն 2 տարի է անազատության մեջ է գտնվում: Ու եթե համաներվի ու ազատ արձակվի, այլևս չի կարողանա վերադառնալ համակարգ: