07/10/2013 16:06
Խարդախություններ պետգնումների ոլորտում. Արդյունքներն կհրապարակվեն ավելի ուշ
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի օրակագում ներառված էր մանկապարտեզների, ծերանոցների և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը շեշտեց, որ պետական գնումների ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Կան բացահայտումներ, սակայն որոշ տնտեսվարող-մրցակից ընկերություններ ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ` գնումների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՏՄՊՊՀ-ն որոշեց լրացուցիչ քննարկումներ կատարել այդ ուղղությամբ, որից հետո կհրապարկվի արդյունքները: