07/10/2013 13:07
«Ադրբեջանում ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը փոքր է»
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ընդդիմության շրջանում խարիզմատիկ լիդեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին և դրանց հնարավոր ելքին, ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ ինքը կարծում է, որ Ադրբեջանում ժողովրդավարացման իմիտացիայի համար նրանք կարող են գնալ երկրորդ փուլի, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է:
«Ադրբեջանում գործում է խանական, կլանային կառավարման սկզբունք, ինչը արմատացած է և դարձել է այդ երկրի կառավարման ձևը»,-ասաց Ս. Ասատրյանը:
Նրա խոսքով՝ վերջերս ընդդիմության կազմակերպված հանրահավաքի ժամանակ սադրիչներ էին ժամանել, որոնք հօգուտ Ալիևի կոչեր էին հնչեցնում և վիրավորական արտահայտություններ անում ընդդիմության դեմ:
Նախորդող հրապարակում՝ Քաղաքագետ. Ադրբեջանի ժողովրդավարացումը ավելի կանխատեսելի կդարձնի այդ երկիրը