07/10/2013 19:06
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նոր պաշտոն ունի
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:
ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համակարգող խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության և վարչարարության փոփոխությունների անհրաժեշտության մասին: Մասնակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ անդամ պետություններում հարկային կարգավորման ոլորտում ներդրված նորարարական մոտեցումներին, քննարկել հարկային համակարգերի գործունեության հիմնական ցուցանիշների, տնտեսության նկատմամբ հարկային բեռի մակարդակի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություններում 2011-2012թթ. ՓՄՁ սուբյեկտների կողմից պարզեցված հարկային ռեժիմների կիրառման վերլուծության արդյունքները: