07/10/2013 17:18
7 անսովոր խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը
Մարդիկ նախընտրում են բոլոր տեսակի հիվանդությունները բուժել տարբեր տեսակի դեղամիջոցներով, սակայն գոյություն ունեն այլընտրանքային միջոցներ, որոնք պակաս արդյունավետ չեն:
Անանուխի թեյը կպայքարի բազմաթիվ խնդիրների հետ
Անանուխի թեյը կարող է արդյունավետ միջոց լինել հորմանային խնդիր ունեցող երիտասարդ կանանց համար: Գիտնականները վստահ են, որ օրը երկու գավաթ անանուխի թեյը նվազեցնում է տղամարդու հորմոնների քանակը օրգանիզմում, սա հրաշալի նորություն է այն կանանց համար, ովքեր տարբեր դեղամիջոցներ են ընդունում:
Լայմը հաղթահարում է գլխացավը
Գլխացավով ու միգրենով տառապողներին խորհուրդ է տրվում օգտագործել լայմ: Այս պտուղը արդյունավետ միջոց է, որն օգնում է թեթևացել գլխացավը: Գլխացավի պահին կարող եք կիսել լայմը և դրանով տրորել գլխի ցավացող հատվածը:
Մաստակն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը
Եթե ցանկանում եք կենտրոնանալ, սակայն սուրճ խմելու հնարավորություն չունեք, ապա մաստակ ծամեք: Մասնագետները հայտնաբերել են, որ մաստակը նվազենում է հոգնածությունը, գիտական փորձերը ապացուցել են, որ այն օգնում է ուղեղի աշխատանքի ակտիվացմանը և շուրջ 35 տոկոսով լավացնում է հիշողությունը:
Մեղրը՝ խոտային տենդի դեմ(պոլինոզ)
Պոլինոզի հաղթահարման համար փորձեք մեղրը: Գիտնականները կարծում են, որ յուրաքանչյուր օր մեկ գդալ մեղր ուտելու դեպքում հնարավոր է պայքարել ալերգիայի դեմ:
Մանրեները ամրացնում են առողջությունը
Շատերը, վախենալով, որ կհիվանդանան, խուսափում են աղբի ու մանրեների հետ շփումից: Հիգիենայի կանոնները պահպանելը կարևոր է, սակայն, ոչ մեծ քանակության «աղբի» հետ շփումը նույնիսկ դրական է առողջության համար: Մանրեները ամրացնում են իմունիտետը:
Մելատոնինը պատասխանատու է տրամադրության համար
Ավելի երջանիկ զգալու համար անջատեք գիշերային լապտերը: Գիտնականները պարզել են թե ինչից է տրամադրությունը վատանում: Նրանք պարզել են, որ պատճառը կարող է լինել գիշերը միացրած լույսը: Այն ճնշում է մելատոնինի, հորմոնների արտադրությունը, «Կոտրված» չզգալու համար, պատուհաններին հաստ վարագույր կախեք, անջատեք լույսի բոլոր աղբյուրները, այդ թվում հեռուստացույցը:
Ազնվությունը կբուժի գլխացավն ու կոկորդի ցավը
Եթե մշտապես գլխի ու կոկորդի ցավեր եք ունենում, հավանական է, որ չափից շատ «անմեղ» սուտ եք խոսում: Իհարկե, ժամանակ առ ժամանակ, բոլորն էլ մինչև վերջ չեն անկեղծանում: Գիտնականները պնդում են, որ սուտը վտանգավոր է առողջության համար: Սթրեսը, որն ապրում է մարդը սուտ խոսելու պահին, բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա: Ուսումնասիրությունների արդյունքներն ապացուցում են, որ մարդիկ, ովքեր մշտապես գլխացավ են ունեցել ու կոկորդի ցավ, նրանց վիճակը լավացել է, երբ սկսել են քիչ սուտ խոսել: