07/10/2013 10:40
Պուգաչովան ու Գալկինը երկվորյակ են ունեցել
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը 12 տարվա համատեղ կյանքից հետո երկվորյակ են ունեցել: Այս մասին Գալկինը գրել է իր Twitter-ի էջում: Աղջկան զույգը անվանել է Ելիզավետա, իսկ տղային՝ Հարի:
Ուրախալի լուրը իմացել են միայն Պուգաչյովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը և Մաքսիմի եղբայր Դմիտրին: Ընտանիքի մյուս մտերիմները երեխաների մասին իմացել են միայն տոնական ընթրիքին հրավիրվելուց հետո:
Օրբակայտեի մամուլի խոսնակը պատմել է, որ Քրիստինան շատ է ուրախացել քրոջ ու եղբոր ծնունդով: Նշենք, որ Պուգաչովայի և Գալկինի երեխաներին կրել է փոխնակ մայրը: