07/10/2013 11:34
Անհայտ անձինք փորձել են առևանգել Գերմանիայի դեսպանին
Յեմենում անհայտ անձինք փորձել են առևանգել Գերմանիայի դեսպան Կարոլ Մյուլեր Խոլտկեմպերին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հարձակման հետևանքով մահացել է նրա թիկնապահը:
Դեպքը տեղի է ունեցել Սանայում Գերմանիայի դեսպանատան մոտակայքում գտնվող խանութի մոտ: Առևանգողները փորձել են նրան մեքենան մտցնել, սակայն դեսպանին հաջողվել է խուսափել դրանից: Նրանք կրակել են իրենց խանգարել փորձող թիկնապահի վրա, ով տեղում մահացել է:
Agence France-Presse-ի փոխանցմամբ` առևանգողներին հաջողվել է փախչել: