08/10/2013 12:14
Արոնյանը միավորը կիսեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի («Շախմատային վարպետներ») առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միավորը կիսեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մյուս` Մայքլ Ադամս-Շահրիյար Մամեդյարով պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով:
Այսպիսով` մրցաշարի բոլոր մասնակիցներն իրենց ակտիվում մեկական միավոր ունեն: Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր: Պարտության համար միավոր չի տրվում:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 2-րդ տուրի շրջանակներում Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր Մամեդյարովի հետ: