08/10/2013 13:53
Բրազիլիայում ուսուցիչների բողոքի ակցիայի ժամանակ մի քանի բանկ են թալանել
Բրազիլիայում ուսուցիչների և ոստիկանության աշխատակիցների միջև մասսայական բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ոստիկանությունը անգամ արցունքաբեր գազ է կիրառել ուսուցիչներին հանդարտեցնելու համար: «Интерфакс»-ի փոխանցմամբ` ուսուցիչները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում:
Մի քանի հազար հոգանոց բողոքի ակցիան սկզբում խաղաղ բնույթ է կրել, սակայն մութը ընկնելուն պես որոշ ուսուցիչներ սկսել են իրենց ագրեսիվ պահել:
Նման բողոքի ակցիա Սան Պաուլույում ավարտվել է ուսուցիչների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումով: Ցուցարարները` դեմքերը ծածկելով դիմակներով, մի քանի բանկ են թալանել: