08/10/2013 18:39
Գևորգ Կոստանյանին սպասարկում է «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենա
Վերջին օրերին մամուլում տարբեր հրապարակումներ են եղել` ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող ավտոմեքենայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին սպասարկում է ՀՀ դատախազության հաշվեկշռում գտնվող «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան՝ 001 ՏՕ 01 պետհամարանիշով։
Ավտոմեքենան ձեռք է բերվել 2010 թվականին»։