08/10/2013 16:51
«Հարսնաքարի գործ». Ն. Հայրապետյանը ասաց, որ ինքն է խփել Վահե Ավետյանին
Այսօր «Հարսնաքարի գործով» դատավարության ժամանակ պետք է ներկայացվեր տուժող կողմի ճառը, սակայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը խնդրեց թույլատրել իրեն լրացուցիչ ցուցմունք տալու:
Ն. Հայրապետյանն ասաց, որ ինքն է խփել Վահե Ավետյանին, քանի որ իրենց միջև վիճաբանություն է եղել:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը հունիսի 29-ին գիտակցության չգալով մահացել է:
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախորդող հրապարակում` «Հարսնաքարի» գործով դատախազը պահանջեց 13-ական տարվա ազատազրկում
Փաստաբանը միջնորդել է, որ Հայրապետյանին ներգրավեն որպես կասկածյալ