08/10/2013 09:18
Իշխանությունը մեծ շոու է նախապատրաստում
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում 2014 թ-ի հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված: Գլխավոր դերակատարը, ըստ թերթի, լինելու է վարչապետը:
Հուլիսի 1-ից, ըստ արդեն ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի, պետք է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը: Սակայն ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի և նախարարների աշխատավարձերը: էստաֆետը վերցնելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ ՀՀԿ-ի որևէ պատգամավոր, որը առաջարկելու է չբարձրացնել նաև ԱԺ ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը»: