08/10/2013 10:11
Հերթական էլիտար հարսանիք՝ Հայաստանում. Հարսնացուն 10 տարով մեծ է փեսայից
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը, կամուսնանան Բրյուսելում ՀՀ դեսպան, նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի որդին և ոչ անհայտ ԱԱԾ նախկին պետ, ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավարի խորհրդական Կառլոս Պետրոսյանի դուստրը:
Սա իսկական արևմտյան միություն կարելի է համարել, քանի որ հարսնացուն մոտ 10 տարով մեծ է փեսացուից: Հարսանիքին հրավիրվել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում և արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանը: