08/10/2013 16:35
Ոստիկանները կանխել են ժամացույցի գործարան մտած քաղաքացու փախուստը
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել է:
Կատարվում է նախաքննություն: