08/10/2013 09:25
ShutDown-ի հետևանքները՝ ՀՀ-ում
ԱՄՆ ShutDown-ի հետևանքով հնարավոր է սահմանփակվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ծախսերը: Դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը՝ պատասխանելով «Ժամանակի» թղթակցի հարցին, թե ինչպես կանդրադառնա ԱՄՆ կառավարության ShutDown-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աշխատանքի վրա, պատասխանել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը չի դադարի ԱՄՆ բյուջետային ճգնաժամի հետևանքով, դեսպանատունը կշարունակի բաց մնալ հյուպատոսական ծառայությունների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ ծառայությունների ապահովման և մուտքի արտոնագրերի համար:
«Դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը, որն անհրաժեշտ է ԱՄՆ շահերի պաշտպանության համար: Այնուամենայնիվ, այս ընթացքում մենք հնարավոր է վերանայենք որոշ ծախսեր և միջոցառումներ»,- ասել է նա: