09/10/2013 14:47
Կատուները սթրես են ապրում, երբ նրանց շոյում են
Կատուները սթրես են ապրում, երբ իրենց շոյում են:
Այս եզրակացության հեղինակները Բրազիլիայից, Ավստրիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականներն են: Նրանք պարզել են, որ կատվի օրգանիզմում սթրեսի հորմոն` կորտիզոն է արտադրվում, երբ նրանց շոյում են:
Ըստ հետազոտության հեղինակ Դենիել Միլսի, դա, սակայն, չի խանգարում, որ կատուները թույլ տան իրենց շոյել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Կատուները այդ պատճառով դեմ չեն, որ տանը այլ կատուներ լինեն, քանի որ վերջիններս կարող են շեղել տերերի ուշադրությունը և արժանանալ նրանց ջերմ վերաբերմունքին: